Հայերեն   English   Русский  

​Որ համարի տակ է հանդես գալու Կրիստիանու Ռոնալդուն Յուվենտուսի կազմում


  
դիտումներ: 244

Քրիստիանու Ռոնալդուն 88մլն ֆունտ ստեռլինգ տրանսֆերային արժեքով տեղափոխվել է Յուվենտուս: Արքայական թիմն այս մասին հաղորդել է երեքշաբթի օրը:

Սակայն դեռևս հայտնի չէ թե ինչ համարի տակ է հանդես գալու Ռոնալդուն Իտալական ակումբում:

Ռեալ Մադրիդի կողմից արված հայտարարության մեջ նշվել է նաև, որ 88 մլն արժողությամբ տեղափոխությունը եղել է Կրիստիանոյի կամքով և ցանկությամբ: Վերջինս Մանչեսթր Յունայթեդ ֆուտբոլային ակումբից հետո Բեռնաբեոյում անցկացրել է 9 տարի:

Ամենայն հավանականությամբ իտալական ակումբում Ռոնալդուն կցանկանա նորից կրել 7 համարի վերնաշապիկը, չնայած այն հանգամանքին, որ այդ համարի վերնաշապիկն այժմ կրում է Ժուան Կուդրադոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: