Թրամփը վերսկսել է Գերմանիայի վրա հարձակումները
Թրամփի խոսքերով` տարիներ շարունակ նախագահները անհաջող կերպով փորձում էին ստիպել ԳԴՀ-ին և ՆԱՏՕ-ի այլ հարուստ անդամ երկրներին ավելի շատ միջոցներ հատկացնել իրենց Ռուսաստանից պաշտպանելու համար: Ընդ որում` դաշինքի անդամների վճարումները կազմում են միայն համապատասխան ծախսերի մի մասը:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն տասնյակ միլիարդավոր դոլարներ է վճարում Եվրոպային սուբսիդավորելու համար և շատ է կորցնում առևտրի ոլորտում: Թրամփը նաև քննադատել է Գերմանիային այն բանի համար, որ Ռուսաստանից գազի խողովակաշարի շինարարության համար միլիարդավոր դոլարներ է ծախսում և միևնույն ժամանակ պաշտպանություն ցանկանում ռուսական կողմից:
«Դա անընդունելի է: ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է կատարեն իրենց պարտականությունները գումարների հատկացման 2% -ի չափով և վերջնական արդյունքում այդ ծախսերը պետք է 4% կազմեն», - հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արձագանքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որ հայտարարել էր, որ Գերմանիան լիովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից: