Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփին դատի տված պոռնոդերասանուհին


  
դիտումներ: 189

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հարաբերությունների մասին պարբերաբար պնդող ամերիկացի պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի (Ստեֆանի Քլիֆորդ) շահերը ներկայացնող իրավաբան Մայքլ Ավենատին հայտարարել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է Կոլամբուս քաղաքում: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբգլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

Ավենատիի խոսքերով` Դենիելսը ձերբակալվել է ակումբում հատուկ ծրագրով ելույթի ժամանակ, որով շրջագայում էր ամբողջ երկրում:

«Դա բեմադրված էր և քաղաքականապես հիմնավորված: Կատարվածը հուսահատեցնում է: Սակայն մենք պետք է պայքարենք բոլոր կեղծ մեղադրանքների դեմ», - ասել է Ավենատին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սթորմի Դենիելսի փաստաբանը դատախազներին մեղադրել է Թրամփի դեմ գործի շրջանակներում հանդիպման չեղարկման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: