Հայերեն   English   Русский  

Միանգամից երեք մանկապատանեկան գրքի շնորհանդես և նկարների ցուցահանդես


  
դիտումներ: 3287

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հուլիսի 13-ին, ժամը 15:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում միանգամից երեք գրքի շնորհանդես ու նկարների ցուցահանդես կանցկացնի:

Հանրության դատին կհանձնվեն տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի, Մարիա Ղազարյանի երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Նշենք, որ շնորհանդեսը կուղեկցվի Սուսաննա Հարությունյանի հեղինակած նկարների ցուցահանդեսով:

Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի և Մարիա Ղազարյանի «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» և «Երևակայության խաղեր» պատմվածքների շարքը ներկայացնում է մի ուրույն աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է երևակայականին, իսկ երևակայականը վերածվում է իրականության, այսինքն, դա այն երանությունն է, որին ձգտում է մարդ արարածը իր ամբողջ կյանքի ընթացքում: Նրանց հերոսները, հայտնվելով բարդ իրավիճակներում, չեն վհատվում, այլ փորձում են գտնել ճիշտ լուծումներ՝ մարզելով միտքը, ճանաչելով բարին ու չարը: Իսկ «Երջանկության թևերով» գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղ­ծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության:

Ս. Հարությունյանի, Ա. Ղազարյանի և Մ. Ղազարյանի գրքաշարը պատկերազարդված է իրենց իսկ նկարներով, այսինքն՝ հեղինակներին միավորում են ոչ միայն խոսքն ու սյուժեն, այլ նաև գեղանկարչական աշխարհընկալումը:

«Երևակայության խաղեր», «Սոլնիշկոյի և Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թևերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար:

Այն շարունակական շարք է (ընթացքում է ֆանտաստիկ ժանրի «Հետ շրջելով ժամանակը»)՝ գրված երեք հեղինակի կողմից, ընտանեկան ընթերցանության համար, ֆենտեզի ժանրով: Գրքերի հերոսները ծնված օրից մեգապոլիսում ապրող, մինչև անգամ անհատականություն դարձած երեխաներ են: Այդ շարքի միջով, որպես լեյտմոտիվ, անցնում է ներկայում արդիական՝ մեգապոլիսներում դեռահասների միայնակության թեման: Այդ խնդիրը յուրաքանչյուրն իր ձևով է լուծում: Եվ, որպես կանոն՝ երևակայական տարածքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: