Հայերեն   English   Русский  

Թուրքիան և ԱՄՆ կքննարկեն իսլամի քարոզիչ Գյուլենի արտահանձնման հարցը


  
դիտումներ: 329

Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ բաղկացած Պետդեպարտամենտի, արդարադատության նախարարության և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներից, հուլիսի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կքննարկի իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանն ու նրա «FETO» կազմակերպության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Ըստ տեղեկության՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաև «Halkbank» բանկի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Հաքան Աթիլլայի գործն ու Թուրքիայում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների հարցը:

Մայիսին Նյու Յորքի դատարանը Աթիլլային դատապարտել է 32 ամսվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Միացյալ Նահանգների՝ Իրանի համար սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ դատարանի այդ որոշումն անօրինական է և հիմնված է կեղծ ապացույցների վրա:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են երկրում 2016 թ-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ՝ Միացյալ Նահանգներից պահանջելով արտահանձնել նրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: