Հայերեն   English   Русский  

Աթլետները կմասնակցեն մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության


  
դիտումներ: 184

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար մարզիկները` 19-ամյա կապանցի հեռացատկորդ Արամայիս Սարգսյանն ու 18-ամյա երևանցի վազորդուհի Գայանե Չիլոյանը հուլիսի 10-15-ը Տամպերեում կմասնակցեն մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Հուլիսի 1-ին հայ մարզիկները կապանցի մարզիչ Արսեն Պետրոսյանի ղեկավարությամբ մեկնել են Ֆինլանդիա, որտեղ մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Դրա մասին հայտնեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Նկատենք, որ հունիսի 21-22-ը Ստամբուլում կայացած մինչև 20 տարեկանների Բալկանյան երկրների 2018 թվականի առաջնությունում Վարդան Սմբատյանի և Հասմիկ Քոսակյանի սան Գայանե Չիլոյանը 400 մ վազքում գրանցած 55.56 արդյունքով նվաճեց չեմպիոնուհու տիտղոսը:

Չիլոյանն արդեն միջազգային մրցումներին մասնակցելու մեծ փորձ ունի: Այս հեռանկարային արագավազորդուհին 2018 թվականի Հայաստանի առաջնությունում 4 ոսկե մեդալ է նվաճել՝ 100, 200, 400 մ վազքերում և 4X100 մ փոխանցավազքում:

Մրցաշրջան 2018-ը հաջող է ընթանում նաև 19-ամյա Արամայիս Սարգսյանի համար: Նա մինչև 20 տարեկանների Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկում գրանցած 15 մ 67 սմ ցուցանիշով նվաճեց բրոնզե մեդալ:

Հայ մարզիկները Տամպերեում հանդես կգան հուլիսի 13-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: