Հայերեն   English   Русский  

Սևանա լճի կանաչելու պատճառը ջրիմուռներն են․ բնապահպանության փոխնախարար


  
դիտումներ: 1271

Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սևանա լճի կանաչելու մասին ահազանգերին։

Նա, մասնավորապես, գրում է․ «Հարգելի հայրենակիցներ.

Ամբողջ օրը ահազանգեր ստացանք Սևանա լճի ջրի որակի հետ կապված։

Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։

Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։

Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։

Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: