Հայերեն   English   Русский  

​Օգոստոսին Անգելա Մերկելը մի օրով կգա Հայաստան


  
դիտումներ: 1564

Ըստ Sputnik Արմենիայի սեփական աղբյուրների՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան։ Կանցլերի հայաստանյան այցը նախատեսվում է օգոստոսին։ «Նա օգոստոսի 23-ին կլինի Թբիլիսում, 24-ին` Երևանում, 25-ին` Բաքվում»,- հայտնել է աղբյուրը։

Ի դեպ, դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում կանցլերին հրավիրել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ են եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ-ի ամենակարևոր միջազգային գործընկերներից է:

Սակայն այսօր Անգելա Մերկելի նախատեսվող այցը ուշագրավ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բերված արդյունքների համատեքստում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: