Հայերեն   English   Русский  

​Թուրքիան կաջակցի Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուժեղացմանը


  
դիտումներ: 247

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հուլիսի 23-ին ընդունել է «Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն» ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ավիացիայի ոլորտի փորձագետների փոխադարձ այցելություններին, փորձի, մասնագետների փոխանակմանը, ռազմական կրթությանն ու այլ թեմաներին առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հնավարությունների ամրապնդման նպատակով նոր սերնդի ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ուսումնասիրման և կիրառման ուղղությամբ համատեղ նախագծերի իրականացման հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: