Հայերեն   English   Русский  

​Քաշքշուկ Թուրքիայի խորհրդարանում


  
դիտումներ: 603

Թուրքիայի ազգային մեծ ժողովում քաշքշուկ է տեղի ունեցել, որին մասնակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Ստամբուլից պատգամավոր Ահմեթ Շըքը խորհրդարանի ամբիոնից խոսելիս քննադատել է ահաբեկչական դեմ պայքարի կանոնակարգի փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է իշխող կուսակցությունը:

Քրդամետ կուսակցության պատգամավորը, նշելով, որ օրենքն ու ազատություններ վերացվել են, ամբիոնից ասել է. «Դուք անճարությամբ եք սնում ճշմարտությունն ասողների դեմ ձեր ագրեսիան: Ձեր բարոյականությունը բավարար չէ…»: Այդ խոսքերի ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները ոտքի են կանգնել և շարժվել Շըքի ուղղությամբ: Վերջինիս պաշտպանելու համար ոտքի են կանգնել նաև քրդամետ կուսակցության պատգամավորները:

Սկսված քաշքշուկից հետո Մեջլիսի նախագահը ստիպված է եղել 10 րոպե ընդմիջում հայտարարել: Դրանից հետո խորհրդարանի մեծամասնությունը հաստատել է Ահմեդ Շըքին հետագա երկու խորհրդարանական նիստերին մասնակցելու իրավունքից զրկելու որոշումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: