Հայերեն   English   Русский  

Էրդողանն Իսրայելնին անվանել է ամենաֆաշիստական պետություն


  
դիտումներ: 99

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարծես թե կրկին սկսում են լարվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանության ներկայացուցիչների թվում հայտնվել է Ադոլֆ Հիտլերի ուրվականը: Այս մասին գրում է The Times Of Israel-ը։ Էրդողանն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Իսրայելի Կնեսետը ընդունել է այն նոր օրենքը, որը սահմանում է երկիրը որպես հրեա ժողովրդի ազգի պետություն:

Թուրքիայի նախագահի խոսքերով, Իսրայելն ամենասիոնիստական, ֆաշիստական և ռասիստական պետությունն է:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն արագ արձագանքել է Էրդողանի մեկնաբանություններին, ասելով, որ Թուրքիան այժմ ապրում է «մութ բռնապետության» ներքո: Նա նաև սարկազմով ավելացրել է, որ նման «դեմոկրատի» քննադատությունը կոմպլիմենտ է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: