Հայերեն   English   Русский  

​Անկարայի համար անընդունելի է Վաշինգթոնի հնչեցրած սպառնալիքի լեզուն


  
դիտումներ: 216

Թուրքիան չի ընդունում Միացյալ Նահանգների կողմից հնչեցրած սպառնալիքի լեզուն. Վաշինգթոնի նման պահվածքը չի համապատասխանում երկրների միջև դաշնակցային հարաբերություններին: Այս մասին նշված է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում:

«Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի նկատմամբ սպառնալիքի լեզվի կիրառումը անհարգալից վերաբերմունքի դրսևորում է, և այն բացարձակապես անընդունելի է»,- նշված է կոմյունիկեում:

Բացի այդ, փաստաթղթում նշված է, որ Միացյալ Նահանգների՝ պաշտպանական ոլորտում Թուրքիայի պայմանավորվածությունների նկատմամբ վերաբերմունքը անխուսափելիորեն կվնասի երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններին:

Հուլիսի 30-ին կայացել է Ազգային անվտանգության խորհրդի՝ Թուրքիայի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցնելուց հետո առաջին նիստը, որը տևել է մոտ վեց ժամ: Հանդիպումն անցկացվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ: Նիստին մասնակցել են նաև փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի հետ կապված դեպքի առնչությամբ Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին: Պատժամիջոցների մասին հիշատակ է նաև ԱՄՆ փոխվարչապետ Մայք Փենսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: