Հայերեն   English   Русский  

Իշխանությունները հայտնել են Մեքսիկայում ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառը


  
դիտումներ: 141

La Gaceta Mexicana պարբերականի փոխանցմամբ՝ Մեքսիակական Դուրանգո նահանգի նահանգապետ Խոսե Ռոսաս Աիսպուրոն հայտարարել է, որ Aeromexico ավիաընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի վթարի պատճառ դարձել է քամու խիստ ուժգնացումը: Գրում է Gazeta.ru-ն:

«Թռիչքի պահին ինքնաթիռը քամու ուժգնացումից ցածրացել է և ձախ թևով հարվածել գետնին, որի արդյունքում երկու շարժիչները պոկվել ընկել են», - ասել է Աիսպուրոն:

Նա նաև նշել է, որ ինքնաթիռի օդաչուն գտնվում է կայուն ծանր վիճակում:

Ավելի վաղ ինքնաթիռի վթարի պատճառ նշել էին անբարենպաստ եղանակային պայմանները:

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են նաև, որ ինքնաթիռի վթարի հետևանքով 98 մարդ է հոսպիտալացվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: