Հայերեն   English   Русский  

Մեզ պետք է դիմագրավել նաև այդ "գործիչների" տգիտության և վնասարարության արդյունքում օր-օրի սրվող ռազմաքաղաքական մարտահրավերներին, և պատվով դուրս գալ հերթական փորձություններից.Ավետիք Չալաբյան


ֆբ-գրառում


  
դիտումներ: 2435

Ընկերներ ջան

Երեկ ՀԱԿ կոչվող տարօրինակ կազմակերպության "երևելի" անդամներից մեկը հերթական անգամ հիշեցրեց, թե որն է ՀԱԿ-ի հիմնական նպատակը՝

Հայաստան

հանձնել մեր ժողովրդի արյունով և քրտինքով ազատագրված տարածքները, որոնք ոչ միայն մեր պատմական հայրենիքի մաս են, այլև Հայաստանի 1-ին Հանրապետության մաս են հանդիսացել, և օտարվել են մեզնից թուրք-բոլշևիկյան դավադրության արդյունքում։

Ես ՀԱԿ-ին և նրանից պարբերաբար հնչող պարտվողական բարբաջանքին չէի անդրադառնա (անցյալ տարի մինչև ընտրություններում ՀԱԿ-ի ջախջախիչ պարտությունը արդեն բավարար առիթ եմ ունեցել դա անելու), եթե այս պարտվողական կակաֆոնիային պարբերաբար չմիանային այսօրվա գործող իշխանության տարբեր "գործիչներ"՝ մեկը պնդում է, որ ազգ-բանակը ցնորաբանություն է, մյուսը հայտարարում է, թե կապ չունի, թե ինչից է սկսվել այս կոնֆլիկտը (իսկ սկսվել է մեր հայրենիքի օկուպացիայից 1920 թվին), մյուսը բառաչում է, որ 2016-ի ապրիլի հերոսները մանուկներ էին, որոնք չէին հասկանում, թե իրենց հետ ինչ է կատարվում, ևս մեկը հայտնագործություն է անում, որ կոռուպցիայի հետ պայքարը պետք է սկսել հենց բանակից, ու այդպես շարունակ։

Ես կարող եմ ինձ միամիտ ձևացնել, ու մտածել, որ այս ամենը պատահականություններ են, մարդիկ պարզապես ազատամիտ են ու տաբուներ են խախտում, բայց չգիտես ինչու, նրանցից ոչ ոք չի խախտում հակառակ տաբուները՝ օրինակ, որ Արցախը պետք է վերադառնա իր ճակատագրին վերաբերվող բանակցությունների սեղանի շուրջ (ինչպես մեկ անգամ արդեն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը), կամ որ պետք է արտահանձնել հայ խաղաղ բնակչության դեմ գազանություններ կատարած ազերի գրոհայիններին, և կամ նույնիսկ որ պետք է Թուրքիայից պահանջել վերադարձնել մեզնից ապօրինի խլված Արարատ լեռը և հարակից Իգդիրի շրջանը և չքվել Նախիջևանից։ Ուստի ես ինձ միամիտ չեմ ձևացնի, և հետամուտ կլինեմ, որ կամ բոլոր այդ կերպարները հեռացվեն իրենց պաշտոններից, կամ էլ հրաժարվեն իրենց հայտարարություններից, և որ այսօրվա իշխանությունն էլ հայտարարի, որ ազգային ռազմավարական օրակարգը ենթակա չի ներքաղաքական շահարկումներին, և իրենք էլ մեր բոլորիս հետ միասին հետամուտ են մեր հայրենիքի տարածքային ամբողջականության վերականգման և անվտանգության ապահովման գործին։

Մինչ այդ, մեզ պետք է դիմագրավել նաև այդ "գործիչների" տգիտության և վնասարարության արդյունքում օր-օրի սրվող ռազմաքաղաքական մարտահրավերներին, և պատվով դուրս գալ հերթական փորձություններից։ Բոլորիդ հաջողություն եմ ցանկանում, պինդ կացեք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: