Հայերեն   English   Русский  

Իսպանիայի արքայական ընտանիքը ներկա է գտնվել հայազգի ջութակահար Արա Մալիքյանի համերգին. Լուսանկարներ

դիտումներ: 1337

Իսպանիայի թագավորական ընտանիքի ամառային հանգիստը Մայորկայում շարունակվում է:

Մայորկայում հանգստացող արքայական ընտանիքի ընդամներն ավանդույթի համաձայն մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են գտնվում:

Նախօրեին Իսպանիայի արքայական ընտանիքին անդամները ներկա են գտնվել հայազգի վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանի համերգին:

Համերգից հետո նորաձևության քննադատների և համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել և բազմաթիվ դրական արձագանքների արժանացել նորաձևության կուռք համարվող թագուհի Լետիցիայի սեքսուալ կերպարը, որը նախապատվություն էր տվել դասական սևին և սպիտակին:

Պետք է նշել, որ արքայական ընտանիքի անդամները Արա Մալիքյանի մեծ երկրպագուներն են և 2016թ. Մադրիդում ևս ներկա են գտնվել վերջինիս համերգին:

Հայտնի վիրտուոզ ջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր Արա Մալիքյանը «Paganini» քառյակի հիմնադիրն է: Արա Մալիքյանը դասական երաժշտության կատարման անսովոր տեխնիկա է կիրառում:

Աշխարհահռչակ ջութակահարը ծնվել է 1968թ. Լիբանանում: Ծննդյան 5-ամյակի կապակցությամբ հոր նվիրած ջութակը մեկընդմիշտ փոխել է Մալիքյանի կյանքը:

Իսպանիայի թագավորական ընտանիք-հայազգի ջութակահարԻսպանիայի թագավորական ընտանիք-հայազգի ջութակահար

Իսպանիայի թագավորական ընտանիք-հայազգի ջութակահար

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: