Հայերեն   English   Русский  

«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակով է ապահովել «Լույս» հիմնադրամի 18 շահառուների. Աննա Հակոբյան


  
դիտումներ: 6097

«Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին ուսման առաջին տարվա համար «Իմ քայլը» հիմնադրամն ապահովել է կրթաթոշակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանի խոսքով՝ «Լույս» հիմնադրամի հույսով տարբեր միջազգային համալսարաններ ընդունված 11 ուսանողներ նամակով դիմել են «Իմ քայլը» հիմնադրամին, որպեսզի ուսման վճարի հարցում աջակցություն ստանան։

«Հիմնադրամը նոր ձևավորման փուլում է, տնօրենի մրցույթ ենք հայտարարել, շատ դժվար էր ֆինանսական միջոցներ գտնել, բայց հիմնադրամը այս ընթացքում փորձեց ամեն ինչ անել, փորձեցինք կամուրջ դառնալ, գտանք գործընկերներ, ովքեր սիրով աջակցեցին 18 ուսանողների»,- նշել է Աննա Հակոբյանը:

«Լույս» հիմնադրամը ունեցել է 48 շահառու՝ 24-ը Հայաստանից և 24 սփյուռքից:

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 10-ին հայտարարել էր գործունեության դադարեցման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: