Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցի զինծառայողները կարող են մասնակցել Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին


  
դիտումներ: 750

Ադրբեջանցի զինծառայողները կարող են մասնակցել Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին, որը նվիրված է 1941-1945թթ. խորհրդայի ժողովրդի՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում կատարելով «Նեզավիսիմայա գազետա»-ին:

Ինչպես նշել է Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատանքների գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Միխաիլ Սմիսլովը, շքերթին կմասնակցեն 15 օտարերկրյա բանակի ստորաբաժանումներ: Ադրբեջանի հետ միասին միջոցառմանը կմասնակցեն Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և, հավանաբար, Մոլդովայից զինծառայողներ:

Հաղթանակի 70-ամյակի պատվին կազմակերպվելիք շքերթը տեղի կունենա այս տարի:

«Սա մեծ միջոցառում կլինի: Հուսով եմ՝ մեծ թվով օտարերկրյա մասնակիցներ կլինեն: Տոնակատարությունների ընթացքում, անշուշտ, կարևոր երկկողմ շփումներ տեղի կունենան»,- նշել է Միխաիլ Սմիսլովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: