Հայերեն   English   Русский  

Ուշակովը պատմել է Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին


  
դիտումներ: 490

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ռուսական կողմն անկեղծ և լուրջ զրույց է ակնկալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:

«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմից», - ասել է Ուշակովը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը բոլոր հարցերի շուրջ «անկեղծ» զրույց է ակնկալում:

Ինչպես նշվել է, Պուտինը և Փաշինյանը մտադիր են քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմնահարցերը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը և Փաշինյանը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: