Հայերեն   English   Русский  

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին


  
դիտումներ: 622

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին:

Գյուղնախարության աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղակայված Նոր Արաբկիր զբոսայգում։

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշում է, որ դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին:Նախարարի խոսքով՝ նման նախաձեռնությունները հասարակության, առավելապես նոր սերնդի մոտ երկրի նկատմամբ սեփականության զգացողություն սերմանելու առաքելություն ունեն: Նա նաև նկատեց, որ աշխատակիցներից շատերը շաբաթօրյակին մասնակցում են իրենց երեխաների հետ միասին, ինչն այդ առումով խորհրդանշական է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: