Հայերեն   English   Русский  

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը հրեական Նոր տարվա առթիվ


  
դիտումներ: 575

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան շնորհավորել է ՀՀ -ում բնակվող հրեաներին հրեական Նոր տարվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։

Թող գալիք տարին նշանավորվի՝ որպես երջանկության, խաղաղության և արգասաբեր աշխատանքի տարի:

Ամեն ազգ ունի իր բնութագիրն ու մշակութային ինքնատիպությունը: Պատմականորեն ձևավորվող ազգային արժեքների պահպանումն ու այդ արժեքներն ազատորեն դավանելու հնարավորությունն ընկած են յուրաքանչյուր անձի իրավունքների երաշխավորման հիմքում: Այս հիմնարար գաղափարի վրա են կառուցված Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր, որպեսզի մեր երկրում այդ առաքելության իրացումը մշտապես լինի ապահովված:»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: