Հայերեն   English   Русский  

Ավարտվել է Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 23-րդ խաղարկությունը


  
դիտումներ: 648

Վանաձորում կայացել է Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 23-րդ խաղարկությունը, որտեղ իրենց ուժերն են չափել 15 երկրներից ժամանած 110 ըմբիշներ:

Մրցաշարի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Ազատամ Տուսկաևը, 61 կգ քաշային Աշոտ Վելիցյանը, 65 կգ քաշային Արթուր Բադտիևը, 70 կգ քաշային Շայպուլա Ալիբոլատովը, 74 կգ քաշային Խուսև Սույունչևը, 79 կգ քաշային Իսա Շապիևը, 86 կգ քաշային Գեորգի Ռուբաևը, 92 կգ քաշային Ասլանբեկ Սոտիևը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Գիվի Մաճարիշվիլին:

Մրցաշարի փակման և հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: