Հայերեն   English   Русский  

Թրամփը ՀԴԲ-ին հանձնարարել է «Ռուսաստանի գործով» որոշ տեղեկություններ «գաղտնազերծել»


  
դիտումներ: 123

Reuters լրատվական գործակալալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) անհապաղ որոշ տեղեկություններ գաղտնազերծել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Սպիտակ տան տարածած հայտարարության համաձայն` Թրամփը հանձնարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը գործի նյութերը հրապարակել առանց ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի և նրա տեղակալ Էնդրյու Մաքքեյբի կողմից արված շտկումների:

Ավելի վաղ Թրամփը նախագահական ընտրություններում իր մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Ռուսաստանի հետ դավադրության մեջ էր մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: