Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը ագրեսիվ է գործում և հարգում ուժը. Թրամփ


  
դիտումներ: 287

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «ագրեսիվ է գործում» և «հարգում է ուժը»: Գրում է Russian.rt.com-ը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում լրագրողները Թրամփին հարցրել են, արդյոք նա համաձայն է իր լեհ գործընկերոջ կարծիքի հետ, որ Ռուսաստանը սպառնալիք է Արևելյան Եվրոպայի համար:

«Կարծում եմ, որ դա շատ ագրեսիվ իրավիճակ է: Ռուսաստանը ագրեսիվ է գործում: Նրանք հարգում են ուժը, վճռականությունը, ինչպես և բոլորը», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքերով` ամերիկյան կողմը արդիականացնում է իր բանակը:

«Մենք, մեղմ ասած, ամրապնդել ենք մեր զինված ուժերը ... Հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծվում են լավագույն զինված ուժերի կողմից: Ռուսաստանը դա հարգում է», - հավելել է Թրամփը:

Հուլիսին Թրամփը հայտարարել էր, որ Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարել «մեծ ուժի դիրքորոշումից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: