Հայերեն   English   Русский  

​ Կառավարությունում շարունակվում են ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ քննարկումները


  
դիտումներ: 845

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունը, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առկա տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: