Հայերեն   English   Русский  

Բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին


  
դիտումներ: 823

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 19-ին հրաման է ստորագրել 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին.

2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Որսի և որսորդական տնտեսության վարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի <<ա)>> ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի <<դ>> ենթակետը.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

1.Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2015 թվականի ընթացքում սահմանել որսի հետևյալ չափաքանակները.

1)Կարաս` մինչև 100 տոննա,

2)Ծածան` մինչև 100 տոննա,

3)Խեցգետին` մինչև 3500 տոննա:

2.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`

1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին.

2)ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

ՆԱԽԱՐԱՐ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: