Հայերեն   English   Русский  

100 օրը անցան, և հիմա շատ բան ավելի դժվար է դառնալու.Ավետիք Չալաբյան


  
դիտումներ: 433

Սեպտեմբերի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Արցախի խորհրդարանում՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շարունակական զարգացումը և երկկողմ փոխգործակցության ուղղությամբ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ջանքերը: Այս համատեքստում Աշոտ Ղուլյանը կարևորել է պատվիրակության հետ Արցախ ժամանած Ալֆորվիլի նախկին քաղաքապետ, ներկայումս Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը նշել է, որ ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև հաստատվող բարեկամական հարաբերություններին պետք է հաջորդի կոնկրետ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի նաև հաղթահարելու Արցախի քաղաքական մեկուսացումը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: