Հայերեն   English   Русский  

Առողջապահական դաշտում չկան համակարգային մոտեցումներ…


  
դիտումներ: 384

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Սա ըստ օրենքի, իսկ ահա ըստ պրակտիկ բժիշկների բնորոշման, առողջապահական համակարգում խառնաշփոթ է: Բացակայում են համակարգը և համակարգային մոտեցումները: Պետական բուժ. հաստատությունների կողքին կան բազմաթիվ մասնավոր կլինիկաներ, որոնք իրենք են թելադրում խաղի կանոնները: Ոլորտի բացերը շատ են և նույնիսկ այն աստիճան, որ բազմաթիվ են այն դեպքերը, համաձայն որոնց՝ միևնույն անալիզը նույն օրը կարող ես հանձնել մի քանի կլինիկաներում և ստանալ միանգամայն տարբեր ցուցանիշներ: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության դիտակետում այս անգամ առողջապահական ոլորտն էր՝ իր բացերով և թերացումներով:

Քննարկմանը ներկա էին դաշտի առաջատար բժիշկները, որոնք ամեն օր են առնչվում առկա խնդիրներին:Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության անդամները թիրախային բազմաթիվ հարցեր բարձրացրին քննարկման ընթացքում:

Ակնաբույժ Սահակ Դաշյանը համակարգի թերացումների մեծ մասը կապում է կրթական համակարգի հետ: Նա առաջ է քաշում այն տեսակետը, համաձայն որի՝ համակարգային փոփոխությունները պետք է բերեն նրան, որ համակարգը անձերից կախված չլինի:

- Ինչպե՞ս կարող է հիվանդանոցի տերը նախարար դառնալ, իսկ դեղ ներմուծողը Դեղատուն ունենալ: Այստեղից է բխում ոլորտի խնդիրների մեծ մասը: Առաջին հերթին առողջապահական ոլորտի բարեփոխումները պիտի սկսել ապահովագրական ճկուն համակարգի ներմուծմամբ՝ այն էլ պետական մակարդակով:

Քննարկմանը մասնակից բժիշկների մեծ մասը կարևորեցին ապահովագրական համակարգի կարևորությունը իրենց ոլորտում: Դրա շնորհիվ բժիշկն իրեն անպաշտպան չի զգա, բշժկի ու հիվանդի հարազատների միջև վախի մթնոլորտի փոխարեն առողջ համագործակցության դաշտ կստեղծվի:

Տիրամայր Նարեկի հիվանդանոցի փոխտնօրեն Տիգրան Տոնականյանը, բերելով իրենց հիվանդանոցի օրինակը, բժշկական պարտադիր ապահովագրությունը համարեց ոլորտիգերխնդիր.

- Բժշկական ապահովագրությունը պետք է լինի 100%-ոց: Առաջարկում եմ հաշվի առնել իտալական փորձը, որը շատ արդյունավետ է գործում մեզ մոտ:

Բժիշկները նշեցին և փաստեցին, որ անվճար բժշկություն չի եղել և չի էլ լինի: Հակառակը՝ տեխնոլոգիաների թանկացման հետ մեկտեղ թանկանալու է նաև ծառայությունների գինը: Բժշկի վարկանիշն այն աստիճան է իջել, որ պետական մակարդակով PRծրագրեր են պետք: Բժիշկ <չեմպոններին> մեր երկրում, ըստ արժանվույն, չեն գնահատում:

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության ու Օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը փաստեց.

- Ունենք հիանալի բժիշկներ , որոնց ըստ արժանվույն չեն գնահատում: Անվճար առողջապահություն չկա, բայց մեր երկրում հիվանդը գալիս է և բժշկից է պահանջում: Պիտի լինի հստակ համակարգ և այն գիտակցությունը, որ բժշկությունը թանկ հաճույք է: Որակի համար պիտի վճարես:

Բարեփոխումներիաջակցությանհանրայիննախաձեռնությանանդամներըքննարկմանն առաջ քաշեցինբժշկական տուրիզմի հրատապության հարցը: Ինչու՞ մեր երկիր չեն գալիս բուժվելու այլ երկրներից, ինչու՞ մենք մեր որակյալծառայությունները չենք կարողանում այնպես հրամցնել օտարին, որ նա գա, տեսնի ու իր ետևից նոր հաճախորդներ բերի:

Դոկտոր ԲԳ ստոմ կլինիկային տնօրեն Բաբկեն Ղազարյանըայս հարցը դիտարկեց ստոմատոլոգիական հարթակում.

- Ստոմատոլոգիանբիզնեսի հետ կապված ոլորտ է: Ամեն մեկը ղեկավարվում է իր նեղ-անձնական շահերով, այս ոլոտում պետական մակարդակով որոշումներն են պակասում: Նախարարությունները գործը հեշտացնելուփոխարեն՝ բարդացնում են: Առողջապահության ոլորտի կրթական մասով պիտի զբաղվի Կրթության նախարարությունը, իսկ սոցիալական մասով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ավագյանի կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը առողջապահության ոլորտի խնդիրների մեծ մասը կապեց համակարգի հետ.

- Մենք պիտի առաջ շարժվենք բարեփոխումների համակարգով: Մենք պիտի օրինակ վերցնենք ոչ թե ամերիկյան կամ եվրոպական մոդելներից, այլ ստեղծենք մեր ազգային համակարգը: Այս ամենը կախված է նաև կրթական համակարգի բացթողումներից և ֆինանսավորումից:

«Ջավախք» հիմնադրամինախագահԱրտյուշԳրիգորյանիայնհարցինինչու՞ նույն օրը հանձնած անալիզի պատասխանները կտրուկ տարբերվում են իրարից, ոլորտի առաջատար բժիշկները փաստեցին.

- Պոլիկլինիկաների լաբորոտորիաները, մեղմ ասած, լավ չեն աշխատում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: