Հայերեն   English   Русский  

Հրաձգության Հայաստանի առաջնության պարգևները գտան տերերին


  
դիտումներ: 1609

Երևանում անցկացված գնդակային հրաձգության մեծահասակների Հայաստանի առաջնությանը մասնակցեց Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի (ԵՀՄՊՄԴ), Հրաձգության հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի (ՀՀՄԴ), Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրի և Վանաձորի հրաձգության մարզադպրոցների 60 հրաձիգ-հրաձգուհի:

Առաջնության առաջին օրը թիմերը մրցել են օդամղիչ հրացան (տղաներ, աղջիկներ) և օդամղիչ հրացան՝ վազող թիրախ, նորմալ վազք, իսկ երկրորդ օրը՝ օդամղիչ ատրճանակ (տղաներ, աղջիկներ) և օդամղիչ հրացան՝ վազող թիրախ, խառը վազք մրցաձևերում:

Ըստ մրցաձևերի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներն են՝

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ` ՏՂԱՆԵՐ, 60 կրակոց

1. Հայկ Բաբայան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

2. Հայկազ Քանքանյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

3. Նիկոլայ Տեր-Սարգսյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Բենիամին Բուղախչյան)


ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ` ԱՂՋԻԿՆԵՐ, 40 կրակոց

1. Մարիամ Միքայելյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

2. Սուսաննա Հովհաննիսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

3. Ալլա Պողոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

ՕԴԱՄՂԻՉ ԱՏՐՃԱՆԱԿ` ՏՂԱՆԵՐ, 60 կրակոց


1. Սևակ Արշակյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Նորա Նիկողոսյան)

2. Ռոմիկ Վարդումյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)

3. Նորայր Առաքելյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)

ՕԴԱՄՂԻՉ ԱՏՐՃԱՆԱԿ` ԱՂՋԻԿՆԵՐ, 40 կրակոց


1. Էլմիրա Կարապետյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան)

2. Աստղիկ Մխիթարյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան)

3. Աստղիկ Ղուկասյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան)

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ` ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ` ՏՂԱՆԵՐ, 30 + 30 կրակոց


1. Արթուր Պետրոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

2. Հովհաննես Խաչատրյան (Գյումրի, անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան)

3. Նվեր Պետրոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ` ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ` ԱՂՋԻԿՆԵՐ, 20 + 20 կրակոց


1. Լիլիթ Մկրտչյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

2. Լաուրա Ավետիսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

3. Անուշ Նալբանդյան (ՀՀՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ` ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ` ՏՂԱՆԵՐ, 2 x 20 կրակոց


1. Արթուր Պետրոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

2. Հովհաննես Խաչատրյան (Գյումրի, անձնական մարզիչ՝ էդիկ Ղարիբյան)

3. Նվեր Պետրոսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ` ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ` ԱՂՋԻԿՆԵՐ, 2 x 20 կրակոց


1. Լիլիթ Մկրտչյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

2. Լաուրա Ավետիսյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

3. Գոհար Հարությունյան (ԵՀՄՊՄԴ, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: