Հայերեն   English   Русский  

Թուրքիայից Եվրոպա ժամանած միգրանտների թիվը զգալիորեն աճել է


  
դիտումներ: 451

Թուրքիայից Եվրոպա ժամանած միգրանտների թիվը 2018 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի կեսը ընկած ժամանակահատվածում զգալիորեն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Welt am Sonntag» թերթի փոխանցմամբ, համաձայն Եվրոպական հանձնաժողովի ներքին զեկույցի, 2018 թ-ին Թուրքիայից Եվրոպա է ժամանել գրեթե 38 700 մարդ, ինչը նախորդ տարվաննից 43 տոկոսով շատ է:

Եվրոպական հանձնաժողովի փարձագետները հայտնում են, որ Թուրքիայի տարածքից արտագաղթի հետևանքով Հունաստանի կղզիներում փախստականների ընդունման կենտրոնները ծանրաբեռնված են: 2018 թ-ի սեպտեմբերի կեսերին այնտեղ ավելի քան 20 հազար միգրանտներ են եղել, մինչդեռ կետրոնները կարող են ընդունել առավելագույնը 9.500 մարդկանց: Կղզիներից մեկի փախստականների ընդունման կենտրոնում բժիշկների և թարգմանիչների բացակայության պատճառով բժշկական ծառայությունները չեն կարող ապահովվել անհրաժեշտ չափով: Բացի դրանից, ցուրտ եղանակային պայմանների համար նախատեսված վրաններ չկան:

2016-ին Եվրամիությունը Անկարայի հետ համաձայնության էր եկել, որ թուրքական իշխանությունները խիստ վերահսկողության տակ կպահեն իրենց սահմանները ապաստան հայցողների հոսքը ԵՄ սահմանափակելու համար: Այդ ժամանակ ԵՄ-ն Թուրքիային խոստացել էր փախստականների աջակցության համար 3 մլրդ եվրո վճարել: Սեպտեմբերի 28-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ ԵՄ-ն կպահպանի իր ֆինանսական պարտավորությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: