Հայերեն   English   Русский  

Սիրտը կյանքի համար է. սրտի համաշխարհային օրը սրտաբանական կենտրոնում


  
դիտումներ: 391

Ողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը։

Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչության ևս մեկ անգամ իրազեկումն է:

Այս տարի Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորները՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելեցին «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն՝ շնորհավորելու անձնակազմին մասնագիտական օրվա կապակցությամբ:

Հանդիպմանը նորանշանակ տնօրեն Միքայել Ադամյանը հավաստիացրեց, որ անձնակազմի հետ մեկտեղ ջանք ու եռանդ չեն խնայելու դեռևս սովետական ժամանակներից ի վեր դինամիկ աճ ստացող սրտի կենտրոնին նոր շունչ հաղորդելուն ու տարածաշրջանում իր ուրույն տեղն ու դիրքը ամրապնդելու կարևոր գործում: Բժիշկը տեղեկացրերց նաև, որ ներկա պահին Կենտրոնում մշակվում են հատուկ նորացված ծրագրեր, որոնք կարագացնեն հաստատության զարգացումը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ տեղեկացրեց, որ արդեն իսկ տնօրեն Միքայել Ադամյանի հետ քննարկել են բժշկական համալսարանի և «Նորք Մարաշ» կենտրոնի համագործակցության հեռանկարները, մասնավորապես նոր ամբիոնների ստեղծումը, գիտական ծրագրերը և պետության կարիքներից ելնելով մասնագետների պատրաստման ծրագրերը:

ԵՊԲՀ լրատվական ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: