Հայերեն   English   Русский  

​Պաղեստինն ընդդեմ Միացյալ Նահանգների դատական հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան


  
դիտումներ: 676

Պաղեստինը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Միացյալ Նահանգների ՄԱԿ-ի միջազգային դատարան: Այդ մասին հաղորդագրություն հայտնվել է դատարանի կայքում: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Պաղեստինը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Իսրայելում Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխման պատճառով:

Ըստ պաղեստինյան կողմի՝ ամերիկյան իշխանությունների տվյալ որոշումը հակասում է 1961 թ. Վիեննայի կոնվենցիային:

Պաղեստինը խնդրում է ՄԱԿ-ին ճնշում գործադրել ԱՄՆ-ի իշխանությունների վրա, որպեսզի նրանք տեղափոխեն դիվանագիտական առաքելությունը Երուսաղեմից և որպեսզի նման իրավիճակը չկրկնվի ապագայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: