Հայերեն   English   Русский  

​Ինչպե՞ս հոբբին վերածվեց լուրջ արտադրության.Նուրի դիզայն


  
դիտումներ: 2864

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում գնալով մեծ տարածում են գտնում բնական փայտից և բնական նյութերից աքսեսուարներն ու տան պարագաները:

Նուրի դիզայն

Բնական փայտի կառուցվածքային գեղեցկությունը, գուներանգները, հաճելի հոտը… Այս ամենը գումարվում և դառնում է իրական արվեստի գործ: Դրանում համոզվեցինք` այցելելով «Նուրի դիզայն» աքսեսուարների և տան պարագաների խանութ-սրահ: Այստեղ յուրաքանչյուր մոդել յուրահատուկ դիզայն է ներկայացնում և բացառապես ձեռքի աշխատանք է:

«Նուրի դիզայն»-ի ստեղծման պատմությամբ մեզ հետ կիսվել է ընկերության տնօրեն Վարուժան Բաբախանյանը:

«Քանի որ մեր ընտանեկան բիզնեսը կապված էր կահույքի արտադրության հետ, որից բավական երկրորդային հումք էր առաջանում, մեզ մոտ միտք հղացավ այն կիրառել տարբեր աքսեսուարների արտադրության մեջ: 2013 թվականին արտադրեցինք մեր առաջին պատի ժամացույցները, իսկ հետո սկսեցինք մեծ քանակությամբ հումք ձեռք բերել` ընդլայնելով տեսականին: Արդյունքում սիրելի հոբբին վերածվեցլուրջ արտադրության: Այսօր ունենք ավելի քան 70-80 տեսակի չկրկնվող դիզայնով ժամացույցներ, զարդատուփեր, մանկական էկո-խաղալիքներ, փայտի և կաշվի համադրությամբ պայուսակներ, ակնոցի տուփեր, դրամապանակներ, գրասենյակային և տան պարագաներ, հայկական զարդանախշերով հուշանվերներ, որոնց ստեղծման համար օգտագործում ենք բնական կաշի և բնական փայտ»,- ասում է Վարուժան Բաբախանյանը:

«Նուրի դիզայն» խանութ-սրահում հաճախորդները կգտնեն նաև «Մայիլյան ջեվելրի» զարդերի յուրօրինակ հավաքածուն: Զարդերը ոսկեպատ արծաթից են`համադրված էքսկլուզիվ փայտատեսակներով, որոնք Հայաստանում գոյություն չունեն, օրինակ, աֆրիկյան կարմիր ծառ, բաոբաբ, ձիթենու ծառ և այլն: Կան նաև հայկական թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով զարդեր: Ցանկության դեպքում ընկերության դիզայներները կարող են ստեղծել այնպիսի օրիգինալ նմուշ, որը կզարդարի բացառապես ձեր ինտերիերը:

«Նուրի դիզայն» խանութ-սրահում ներկայացված տեսականու հիմքում բնական փայտն է` համադրված բնական կաշվի, օրգանական ապակու, երկաթի և տարբեր ներկերի հետ:

Ուսումնասիրելով շուկան` երիտասարդ գործարարը եկել է այն եզրահանգման, որ բնական փայտն ու բնական նյութերը միշտ պահանջված են, քանի որ գեղեցիկ են, էկոլոգիապես մաքուրու երկարակյաց:

«Մենք սիրում ենք փայտի հետ աշխատանքը, արտադրության պրոցեսը, ոգեշնչվում ենք գեղեցիկից, հետևում ենք նորաձևության տենդենցներին` արդյունքում ստեղծելով չկրկնվող ու օրիգինալ արտադրանք»,- ասում է մեր զրուցակիցը:

Եթե Դուք էլ եք սիրում բնական փայտ, բնական նյութեր և կրեատիվ գաղափարներ, այցելե՛ք Հյուսիսային պողոտայի ներքևի մասում գտնվող«Տաշիրսթրիթ» մոլ` «Նուրի դիզայն» խանութ-սրահ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: