Հայերեն   English   Русский  

Հայ լեգենդի վերջին լուսանկարը. Շառլ Ազնավուրը և Ժան Պոլ Բելմոնդոն. Լուսանկար


  
դիտումներ: 2038

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում ֆրանսիայում կյանքից հեռացել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նրա մահից երկու օր առաջ աշխարհահռչակ երգչի ինստագրամի պաշտոնական էջում համատեղ լուսանկար էր հրապարակվել հայտնի ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հետ: Գրում է Rusarminfo.ru-ն:

Երկու լեգենդար արտիստների համատեղ լուսանկարին կից գրված էր. «Իմ հավերժական ընկեր Ժան Պոլը»:

Ժպտացող արվեստագետների սև և սպիտակ լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Մարկ դե Դոմինիկոն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սգո օր կհայտարարվի:

Շառլ Ազնավուր-Ժան Պոլ Բելմոնդո





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: