Հայերեն   English   Русский  

Ուկրաինական ռազմապահեստում պայթյուն է տեղի ունեցել. 10 հազար մարդիկ են տարհանվել


  
դիտումներ: 757

Ուկրաինայի Չերնոգովի մարզում պայթուն է որոտացել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ժամը 03: 30-ին 6-րդ զինանոցի ղեկավարից տեղեկություն է ստացվել, որ պայթյունը տեղի է ունեցել Չերնոգովի մարզի Իչնյա բնակավայրի տարածքում», - նշվել է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մարդկանց տարհանում է իրականացվում:

Միջադեպի բոլոր հանգամանքները հստակեցվում են:

Գերատեսչությունից հավելել են, որ միջադեպից հետո Ուկրաինայի Չերնիգովի մարզի ամբողջ տարածքում և սահմանի երկայնքով սահմանափակող միջոցներ են կիրառվում:

Այնուհետև գերատեսչությունից հայտնել էին, որ միջադեպի դեպքի վայրի հարակից շրջաններից գրեթե 10 հազար մարդ է տարհանվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Խերսոնի շրջանում զորամասի տարածքում պայթյունի հետևանքով մեկ զինվոր է տուժել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: