Հայերեն   English   Русский  

ՀՔԾ-ն Աշոտյանին առաջարկում է ներկայացնել փաստեր կամ հրապարակային հերքում


  
դիտումներ: 385

Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

"Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. "Հիմա "Ազատություն" ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն":

Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում` նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից":





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: