Հայերեն   English   Русский  

Միլս․ Ամուլսարի չլուծված խնդիրը կազդի Հայաստանում բիզնեսի վրա


  
դիտումներ: 1711

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը անհանգստացած է Ամուլսարի ծրագրի եւ դրա հիմնական ներդրող Lydian International ընկերության շուրջ ստեղծված իրավիճակով։

Այս մասին նա ասաց Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում։

Նա հիշեցրեց, որ դա իր մեծությամբ երկրորդ ներդրումն է երկրում։ «Եթե ծրագիրն ամբողջությամբ գործի, կարող է Հայաստանում խոշորագույն հարկատուն դառնալ»,- ընդգծել է նա։

Դեսպանն ասել է, որ անհրաժեշտ է լսել Ամուլսարի հետ կապված մտավախությունները, եւ գովելի է, որ կառավարությունն այդպես էլ անում է։

Միլսը նշեց, որ մի բան է բնապահպանական խնդիրները, այլ բան՝ կոռուցիոն խնդիրները։ «Սակայն ներդրողները չեն հասկանա, եթե կառավարությունն առանց իրավական հիմքերի, միայն մի փոքր խումբ մարդկանց բողոքների, թեկուզ եւ անկեղծ բողոքների հիման վրա որոշի փակել ծրագիրը»,- ասաց նա։

Դեսպանը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ եթե այս հարցը երկարի, կազդի Հայասատանի՝ որպես բիզնես սկսելու երկրի գրավչության վրա։ «Վստահ եմ, որ եթե խնդիրն արագ եւ արդար լուծվի, Հայաստանը կշարունակի առաջընթացը»,- հավելեց Միլսը։






Մեկնաբանություններ - 1

Aly Chiman     19.11.2018 Hello there,

My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at ankakh.com promoted as a resource on our blog alychidesign.com ?

We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well
.
If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know.

Thanks,
Aly
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: