Հայերեն   English   Русский  

Հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը կպայքարի ոսկե մեդալի համար


  
դիտումներ: 56

Բուենոս Այրեսում շարունակվում է պատանեկան ամառային օլիմպիական խաղերը:

Մրցումների հերթական օրը ասպարեզ ելավ մեր երկրի դրոշակակիր, լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա 50 մ ազատ լողաոճում նախ 23.17 արդյունքով մտավ կիսաեզրափակիչ: Այնուհետև մեր պատվիրակը զարգացրեց հաջողությունը և 22.69` չորրորդ արդյունքով անցավ եզրափակիչ, որտեղ 8 լավագույն լողորդները այսօր կվիճարկեն խաղարկվող մեդալները:

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան հաջող կատարեց օղակով և գնդակով վարժությունները: Այսօր նա հանդես կգա ժապավեն և գուրզեր մրցաձևերում:

Հոկտեմբերի 10-ին ասպարեզ կելնի նաև Անդրանիկ Խաչատրյանը /73կգ թաեքվոնդո/:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: