Հայերեն   English   Русский  

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է ծննդյան 92-ամյակը


  
դիտումներ: 180

Այսօր ծննդյան 92-ամյակն է նշում լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

Նիկիտա Պողոսի Սիմոնյանը ծնվել է հոկտեմբերի 12-ին 1926, ՍՍՀՄ-ի Հյուսիսկովկասյան շրջանի, Արմավիր քաղաքում։ Խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։

Որպես գործող ֆուտբոլիստ, «Սպարտակի» կազմում Նիկիտա Սիմոնյանը չորս անգամ դարձել է երկրի չեմպիոն ու երեք անգամ նույնը կրկնել գլխավոր մարզչի որակում: Սիմոնյանի մարզական կենսագրության մեջ առանձնակի է 1956-ը. այդ տարի Մելբուռնի օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է չեմպիոն:

Սիմինոյանը ղեկավարել է հայկական ամենահայտնի թիմը՝ «Արարատը»: Նրա գլխավորությամբ էր, որ լեգենդար ակումբը տիրացավ թե՛ երկրի չեմպիոնի, թե՛ գավաթակրի տիտղոսներին:

Մաղթենք լեգենդար մարդուն երկար տարիների կյանք, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Նրա ապրած յուրաքանչյուր օրը հպարտություն ու հարստություն է բոլորիս համար:

Նա ՍՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954). Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968). ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970). «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր է:

«Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խփած - 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը - 133 գնդակ.

2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: