Հայերեն   English   Русский  

​Պատմական նվերներ Կանադայի վարչապետին


  
դիտումներ: 747

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տված ընթրիքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվերներ է մատուցել բարձրաստիճան հյուրին:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:

Ճառերից հետո Փաշինյանը Թրյուդոյին է նվիրել նրա հոր լուսանկարը` արված Հայաստանում 1984 թ.:

Կանադայի նախկին վարչապետի նկարը

Այնուհետև Փաշինյանը նշել է, որ ինքը հասարակությանը հայտնի է իր սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: «Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է առանձնահատուկ նվեր անել երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը»,–ասել է Փաշինյանը` Կանադայի վարչապետին նվիրելով հայկական դրոշի գույներով գուլպաներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: