Հայերեն   English   Русский  

«Նման բան ասողները ստրկամիտ մարդիկ են երևի». Հունան Պողոսյանը՝ նախկին իշխանություններին ծառայելու մասին


  
դիտումներ: 372

Կարծում եմ՝ ես նոր Հայաստանի կողմնակից եմ

Կառավարության նիստից առաջ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ և ներկայումս Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։

Նա բնական համարեց այն հանգամանքը, որ նրա հավանական նշանակման նորությունը մեծ դժգոհությամբ է ընդունվել. ըստ նրա՝ քննադատությունները նորմալ երևույթ են:

Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանությունների օրոք, Հունան Պողոսյանն արձագանքեց. « Նման բան ասողները ստրկամիտ մարդիկ են երևի: Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։

Նա նշեց, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը Կառավարությունից է ստացել.

«Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը», - ասաց Հունան Պողոսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: