Հայերեն   English   Русский  

Քանյե Ուեսթը հանդիպել է Ուգանդայի նախագահին


  
դիտումներ: 541

Sky News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը հանդիպել է Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենիի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մուսևենին ընդունել է Քանյեին և նրա կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որոնք Ուգանդա հանգստի նպատակով էին մեկնել:

Հանդիպման ընթացքում երաժիշտը Մուսևենիին սպիտակ սպորտային կոշիկներ է նվիրել և դրանց վրա թողել իր ինքնագիրը: Ի պատասխան Ուգանդայի առաջնորդը Վեսթին տեղական անուն է տվել՝ Քանյեսիգի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քանյե Ուեսթը այցելել է Սպիտակ Տուն և հանդիպել Դոնալդ Թրամփին: Զրույցի ընթացքում երաժիշտը բարձրացրել էր ստրկության թեման և Սահմանադրության 13-րդ ուղղումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: