Հայերեն   English   Русский  

Ուշակովը՝ Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպման մասին


  
դիտումներ: 502

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը օրակարգում է: Գրում է Gazeta.ru-ն:

«Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպման հարցն այս տարվա օրակարգում է», - հայտարարել է Ուշակովը:

Նրա խոսքերով՝ գագաթաժողովի նախապատրաստման մանրամասները ներկայումս քննարկվում են, սակայն բանակցությունների ժամկետի և վայրի մասին պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել էր Կիմ Չեն Ընին Ռուսաստան հրավիրելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: