Հայերեն   English   Русский  

​Դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի դեմ պոռնոդերասանուհու հայցը


  
դիտումներ: 274

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Նյու Յորքի դաշնային դատարանը մերժել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հայցը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրեն զրպարտելու մեջ է մեղադրել: Գրում է Gazeta.ru-ն:

Պոռնոդերասանուհու շահերը ներկայացոնղ փաստաբան Մայքլ Ավենատին իր հերթին հայտարարել է, որ տվյալ որոշումը բողոքարկվելու է:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ամեն ինչ «դեռևս կարող է փոխվել»:

Սեպտեմբերի վերջին Լոս Անջելեսում դաշնային դատավորը հայտարարել էր, որ պոռնոդերասանուհու հայցը կարող է մերժվել: Հետագայում Bloomberg լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Թրամփի իրավաբանները ևս պնդում են այդ որոշման շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: