Հայերեն   English   Русский  

​1900 կմ - 1 խիզախ կին - 100 գյուղաբնակ երեխա


  
դիտումներ: 141

ԵՐԵՎԱՆ – ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին ավարտել է 1900 կմ հեծանվային արշավն ու հասել Հայաստան։Հոկտեմբերի 17-ին նա մամուլի ասուլիս է հրավիրել «Հոդված 3» ակումբում.

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր նվիրատուներին ամբողջ աշխարհով մեկ, ովքեր գումար են հանգանակել ՔՈԱՖ-ին՝ շուրջ 6,000 ԱՄՆ դոլար։ Մինչև հոկտեմբերի 19-ը ժամանակ ունենք, որ հավաքագրենք ևս 4,000 դոլար և հասնենք վերջնական նպատակին՝ 10,000 դոլարին»,- ասաց ԱրիանաԿաոիլին։

Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 10,000 ԱՄՆ դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։

Տղաների և աղջիկների ֆուտբոլի, վոլեյբոլի ու թենիսի մեկամյա խմբակներում կընդգրկվեն նշած համայնքների շուրջ 100 երեխաներ։ Պարապմունքներից զատ, երեխաները հնարավորություն կունենան դիտելու Հայաստանում անցկացվող խաղեր, հյուրընկալելու կամ հանդիպելու իրենց սպորտաձևի հայտնի մարզիկների։

Հայգրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն իր հեծանվային շրջագայությունն սկսել է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը,Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ) հոգեհարազատ է Արիանային, քանի որ հնարավորություն է տալիս գյուղաբնակ երեխաներին բարձրացնել իրենց կյանքի որակը և մեծ նվաճումներ ունենալ։

«Կոնվերս բանկը» հովանավորել է բարեգործական արշավին առնչվող որոշակի ծախսեր։

Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավի դրամահավաքին կարելի է միանալ #bike4coafհեշթեգով, նաև սեփական ներդրումը կատարել հետևյալ հղմամբ՝ https://www.gofundme.com/arianne-caoili-bike4coaf

Ճամփորդության մասին պատմող տեսանյութը՝ https://drive.google.com/file/d/1ZY19pWr7GEpgAHhxZK5SRwlK_QJRYf9z/view?ts=5bc63c09

***

Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ է։ Արիանա Կաոիլին տեղափոխվել է Երևան 2013 թ. և միանգամից ներգրավվել ձեռնարեցության ու բարեգործության ոլորտներում։ Արդեն 3 տարի անց Երևանում հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն է։ Նաև «ճամփորդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որը աջակցում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը և հայ լրագրողների վերապատրաստումներին։

Սիրում է լատինաամերիկյան պարեր, երգում է, գրում երգեր։ Սիրում է հայկական խոհանոցը, հատկապես խորովածը, ինչպես նաև գյուղական սնունդը, որը քաղաքում չես գտնի։ Հետաքրքրվում է հայոց պատմությամբ, կարդացել է բազմաթիվ գրքեր Հայաստանի մասին։ Մագիստրոսական թեզը վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի գործարար հարաբերություններին։ Մի քիչ խոսում է հայերեն։

***

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամիհամակողմանիծրագրայինմոդելիիրագործումըսկսվելէ 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակիև Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

***

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 25-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ:

Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: