Հայերեն   English   Русский  

​Հայտնի է Ուկրաինայում կործանված Су-27-ի օդաչուի անունը


  
դիտումներ: 601

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը հայտնել է այն ամերիկացի օդաչուի անունը, որը զոհվել է Ուկրաինայում Су-27 կործանիչի վթարի հետևանքով: Երկրորդ օդաչուն, պարզվում է, փոխգնդապետ Սեթ Ներինգն է («Ջետրո»): Բարունի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ներինգն իր կյանքը տվեց՝ ծառայելով նահանգին և պետությանը: Ի հիշատակ Ներինգի Կալիֆոռնիայի Օրենսդիր ժողովի շենքի վրա դրոշները կխոնարհվեն:

Դեպքը տեղի է ունեցել «Մաքուր երկինք-2018» զորավարժությունների ժամանակ: Կործանիչի անկման հետևանքով զոհվել են ամերիկացի և ուկրաինացի զինծառայողներ:

Ըստ ԶԼՄ-ների ունեցած տվյալների՝ ընկնելուց առաջ օդաչուներն ինքնաթիռի անսարքության կամ որևէ այլ վտանգի մասին ոչինչ չեն հայտնել: Օդաչուների իրար չհասկանալու վարկածը նույնպես բացառվում է. ուկրաինացին իմացել է անգլերեն:

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը նշում է, որ Су-27-ը սարքին է եղել, թեպետ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ վթարված կործանիչն իր հնարավորությունները սպառել էր դեռևս 2009 թվականին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: