Հայերեն   English   Русский  

Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած հայ երիտասարդն ինքնասպանության փորձից հետո կրկին վիրահատվել է


  
դիտումներ: 839

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ղրիմի Կերչ քաղաքում 20-ամյա Արմեն Բադալյանն ընկերուհու մահից հետո ինքնասպանության փորձ էր կատարել: Գրում է Rusarminfo.ru-ն:

Երիտասարդ հայի ընկերուհին՝ Վիկտորյան, հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում ծանր վիրավորվել էր: Աղջիկը մահացել էր օդանավում Մոսկվա տեղափոխվելիս:

Սիրելիի մահվան մասին լուրը լսելով՝ հայը երիտասարդը նետվել էր չորրորդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ էր մնացել:

«Երբ դժբախտությունը տեղի ունեցավ, Արմենը հիվանդանոցում սիրելիի մահճակալից չէր հեռանում և նրա ծնողների հետ հերթապահում էր: Բժիշկները վիրահատության էին ենթարկել աղջկան և ամպուտացրել ոտքը, որից հետո հույս էր առաջացել, որ վերջինս կապրի», - լրատվամիջոցներին մեկին հայտնել էր Արմենի քույրը:

Ինքնասպանության փորձի հետևանքով Արմեն Բադալյանը ողնաշարի ծանր վնասվածքներ էր ստացել: Երիտասարդը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռով Կրասնոդարի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել, որտեղ վիրահատության էր ենթարկվել:

«Բադալյանը երկու անգամ վիրահատվել է և այժմ գիտակցության է եկել: Վիրահատությունները հաջող են անցել, սակայն նա դեռևս չի զգում ձեռքերն ու ոտքերը», - հաղորդում է Mash Telegram ալիքը:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Քոլեջի ուսանողի իրականացրած պայթյունի և հրաձգության հետևանքով 21 մարդ զոհվել էր, 50-ից ավելին՝ վնասվածքներ ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: