Հայերեն   English   Русский  

Բրյուսելում գործադուլի պատճառով ավելի քան 100 թռիչք է չեղարկվել


  
դիտումներ: 198

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելի միջազգային օդանավակայանում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով շուրջ 150 չվերթ է չեղյալ հայտարարվել: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով՝ ընկերության ղեկավարությանը և արհմիության ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնության գալ գործադուլի դադարեցման պայմանների շուրջ:

Ինչպես նշվել է, ակցիայի մասնակիցներն ավելի լավ պայմաններ և աշխատավարձ են պահանջում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում փոթորիկի հետևանքով ավելի քան 800 թռիչք է չեղարկվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: