Հայերեն   English   Русский  

«Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով կլինի հանրային քննարկում


  
դիտումներ: 277

ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է մասնակցելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը:

Նախարարության պաշտոնական կայքից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կարծիք հայտնել վերոնշյալ հարցի վերաբերյալ, մինչև նոյեմբերի 5-ը պետք է լրացնեն հայտաձևը:


Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտնեն դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ աշխրահահռչակ ֆրանսահայ Շարլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: