Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի լիազորությունները դադարեցին


  
դիտումներ: 505

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

Մեկ շաբաթ առաջ մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը. Նրան հնարավոր է՝ փոխարինի Վահրամ Մկրտչյանը։

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշել էր, որ ՀՀԿ ցուցակում հաջորդը հենց նա է։

Հատկանշական է, որ Ռուզաննա Մուրադյանը անտեսել էր ՀՀԿ հայտարարությունը եւ կողմ էր քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Հիշեցնենք, որ Վահրամ Մկրտչյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, ԿԳ նախարարի տեղակալ։

ՀՀԿ խմբակցությունում Ռուզաննա Մուրադյանին հնարավոր է՝ փոխարինի Վահրամ Մկրտչյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: