Հայերեն   English   Русский  

Դատախազի հետ հանդիպումը արդյունք է տվել


  
դիտումներ: 1332

Հոկտեմբերի 29-ին Գյումրիում բռնաբարության փորձի համար մեղադրանք է ներկայացվել Գյումրու բնակիչ Հրաչյա Շ-ին, որպես խափանման միջոց էլ դատարանը կալանքն է ընտրել: Նրա փաստաբանը մեկ անգամ դիմել էր դատարան, խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել էր:

Նոյեմբերի 3-ին մեղադրվող տղայի հարազատները որպես բողոքի ակցիա փակել էին Շիրակի դատախազության ճանապարհը և պահանջում, որ դատախազը փոխի խափանման միջոցը: Դատախազ Կարեն Գաբրիելյանը այդ հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է գրավոր միջնորդություն ներկայացնել:

Երիտասարդի շաների ներկայացուցիչ Էդգար Թումասյանը նորից էր միջնորդություն ներկայացրել դատարան, երեկ դատարանը բավարարել է միջնորդությունը և 28-ամյա երիտասարդը ազատ է արձակվել 500 հազար դրամ գրավի դիմաց:

«Գրավի միջնորդություն ներկայացրի նրա համար, որ պաշտպանյալս որքան հնարավոր է շուտ լիներ ազատության մեջ, անհիմն արգելանքի մեջ չգտնվի և նրա ազատ գտնվելու պայմաններում վիճարկենք Շիրակի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը իմ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Մենք պայքարում ենք նաև նրա համար, որ իմ պաշտպանյալի նկատմամբ որևէ խափանման միջոց չպետք է ընտրվի, որ չկան խափանման միջոցի հիմքերը», - ասում է Էդգար Թումասյանը:

Փաստաբանը նշում է այս պահին վիճարկում են կալանքի հիմքերի օրինաչափության հարցը, եթե վերաքննիչ դատարանը բավարարի իրենց բողոքը, ապա կվերադարձվի նաև վճարված գումարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: